Մանրամասներ. ինչպե՞ս է դատապարտյալը փախուստի դիմել դատարանից

Ինչպես հայտնել էինք, երեկ՝ ապրիլի 5-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստի է դիմել  31-ամյա Սպարտակ Դանիելյանը:

Նշենք, որ 2014 թվական  Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով՝  խարդախության համար դատապարտված, 1985թ-ին ծնված, բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ բժիշկ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը ներկայումս նույնպես մեղադրվում է Քրեական օրենգրքի 178-րդ հոդվածով նախատեսված արարք՝ խարդախություն կատարելու համար:

2015 թ-ի,  ապրիլի 5-ին, ժամը 17.32-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորների պահելու համար նախատեսված խցում ձեռնաշղթայով փակված, ճաղավանդակը չպարզված եղանակով բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից, ապա դատարանի ավտոկայանատեղիի պարիսպը մագլցելու եղանակով դիմել է փախուստի:

Իրավաբան.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ 355 հոդվածի 2-րդ մասով, և միջոցներ են ձեռնարկվում փախոսւտի դիմած ամբաստանյալին հայտանաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել