Գնալ դիրքեր. ապաքինվելուց հետ առաջին բանը, որ ուզում է անել զինվորը

Այսօրվա դրությամբ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում ապրիլյան պատերազմից վնասված 49 անձ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նրանցից 46-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 3-ը՝ կամավորներ. «Երկու օր առաջ հոսպիտալ տեղափոխված 1 զինծառայողների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գլխի թափանցիկ վիրավորում է ստացել: Մյուսների մասով մենք ունեն դրական ընթացք, բայց վիճակը գնահատվում է ծանր»,- փոխանցեց պարոն Ասատուրյանը՝ հավելելով, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 5 զինծառայողներ, որից մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, մյուս չորսը՝ ծանր. «Այս չորս զինծառայողները ժամանակին ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ այս պահի դրությամբ, կատարված բուժական միջոցառումների արդյունքում վիճակները դրական ընթացք ունի»:

Չնայած ստացված վնասվածքներից, զինվորներն ասում էին, որ պատրաստ են ամեն պահի գնալ առաջնագիծ: Թալիշի շրջանում ապրիլի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, հակառակորդի կողմից ականի պայթյունից վիրավորված Էդիկ Մարտիրոսյանը պատմեց. «Պատրաստ եմ ցանկացած պահին, պատասխան կրակ տալ: Կրակոցներ պարբերաբար եղել են, բայց այդ չափի չէր եղել, տարբեր տիպի զինատեսակներից կրակել են: Պատասխան կրակը տվել ենք եռակի ու քառակի անգամ: Ես վստահ եմ, որ ողջ հայությունը, ողջ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահին արժանի հարված հասցնել: Ես պատրաստ եմ թեկուզ կյանքի գնով, պաշտպանել հայրենիքս, ընտանիքիս: Ես հիմա ընկերներ ունեմ դիրքերում, նրանց կոչ եմ անում ուժեղ մնան, ապաքինվելուց հետո առաջին բանը, որ կանեմ, կբարձրանամ մարտական դիրքեր»:

Մյուս զինվորների պատմությունները՝ տեսանյութում:

Գ.Թ.

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել