Դատավոր Ալեքսանդր Ազարյանն արդարացրեց ամբաստանյալին

Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ապրիլի 15-ի երեք դրվագներով արդարացրել է ամբաստանյալ Խաչատուր Ռևազյանին:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իրացնելու նպատակով, 2014 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «Պիրալգին» տեսակի դեղամիջոցին այլ նյութերը խառնելու և եռացնելու միջոցով ապօրինի պատրաստել է դրա բաղադրությունում առկա ափիոնային շարքին պատկանող թմրամիջոց և այն Երևան քաղաքի Իսակովի պողոտայի վրա գտնվող ԱՄՆ դեսպանատան հետնամասում գտնվող ձորում ապօրինի 1 անգամ իրացրել է Սամվել Քոչարյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել