Սպա, երկու անչափահաս երեխաների հայր, ով կյանքի գնով պաշտպանել է զինվորներին

Ալեքսան Առաքելյանը երկու երեխաների հայր է. ունի մեկ որդի՝ 2 տարեկան ու 8-ամյա դուստր:

Հարազատների պատմելով՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կրակոցներ է լսել, հագնվել ու վազել դիրքեր՝ կարծելով, թե դիվերսիա է: Ինքն ու հրամանատարի մյուս երեք տեղակալները գնացել են՝ չիմանալով, որ Ջեբրայիլի (Ջրական) դիրքերն արդեն գրավված են, բոլորով հայտնվել են թուրքերի դեմ դիմաց: Ալեքսանը իր զինվորներին հետ է ուղարկել ու կռվել, սկզբից ուսից է վիրավորվել, հետո փորձել է փրկել իր զինվորներին, թշնամին դարձյալ կրակել է իր ուղղությամբ, երբ պտտվել է մյուս զենքը վերցնելու՝ մահացու վիրավորվել է:

Վերջինիս մարմինը տարել են ադրբեջանցիներն իրենց հետ ու մի քանի օր առաջ 18 զոհերի դիերի հետ վերադարձրել են:

Այսօր Գյումրում հողին հանձնեցին հերոս սպային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել