Այսօր Երևան են ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները: Հանրապետության հրապարակում հավաքվել էին մի քանի հարյուր երիտասարդնե՝ր նրանց սթափության կոչ անելու համար: Երիտասադները պահանջում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սթափ արձագանքի Ադրբեջանի վարած քաղաքականությանը և իր առաքելությունը կատարի, այն է՝ ի վերջո արդյունավետ կերպով նպաստի խաղաղության հաստատմանը: Երիտասարդները երթով գնացին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի դեսպանատներ և իրենց պահանջները նամակով հանձնեցին: