Ադրբեջանի զինտեխնիկան անսարք վիճակում է

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքայն իր էջում վերահրապարակել է մեկ այլ օգտատիրոջ կողմից հրապարկված այս գիշեր Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ»-ի  անսարք հատվածը և հետևյալ մեկնաբանությունը թողել.

«Աջ կողմում Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և “ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը” իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է: Էլ չասած՝ մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու» թեման: Մնացածը ինքներդ կհասկանաք»:

Իսկ լուսանկարները հրապարկած օգտատեր Արտակ Փայտյանը գրում է. «Ադրբեջանի ռազմական տեխնիկան գտնվում է անսարք վիճակում.
– արկերի մեծ մասը չեն պայթում,
– ռազմական տեխնիկան սահմանագիծ են հասցնում կցորդիչներով,
– որոշ անօդաչու թռչող սարքեր ընկնում են սահմանագիծ չհասնելով»:

12963901_10209227572556162_9087335120636020751_n 12472570_10209227571796143_1402131232313308240_n 934127_10209227571116126_373398400535220621_n 12924404_10209227570436109_5936250218965069539_n 12809714_10209227569996098_7164245974630198457_n

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել