ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը  (ԵԺԿ) արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

«Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով:

Անընդունելի միջազգային հանձնառությունը հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով լուծելու հանձնառառությունից հրաժարումը, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհերը նաև անմեղ քաղաքացիներ են, ներառյալ՝ երեխաներ:

Անհրաժեշտ ենք համարում գործնական քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու, զինված ուժերը դուրս բերել իրենց նախկին դիրքերը, որոնք առկա էին մինչև 2016-ի ապրիլի 1-ը:

Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ բանակցային գործընթացին »,-ասվում է արտակարգ բանաձևում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել