ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.
«Շփման գծում տեղի ունեցող ծամր մարտերի մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։
Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները տ պահպանել հրդադարի ռեժիմը։ Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա բոլոր այնպիսիս գործողություններից կամ հայտարարություններիցմ որոնք կարողեն հանգեցնել իրավիճակի հետագա սրման։
Եվրոպական Միությունը ցավում է մարդկային կորուստների համար, և հատկապես խաղաղաղ բնակչության շրջանում եղած կորուստների։
Եվրոպական Միությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և երեք համանախագահներին:
Ակնկալում ենք, որ երկու կողմերն էլ պետք է ամբողջապես պաւպանեն հրադադարի ռեժիմը, ձեռնպահ մնան ուժի կիրառումից և վերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման գործընթացի ուղղությամբ իրենց ջանքերը»։