«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի ու ևս երկու անձանց սպանության գործով այսօր առաջին դատական նիստը տեղի ունեցավ: Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Կողմերը բացարկի միջնորդություններ չունեին ոչ դատարանի, ոչ էլ միմյանց դեմ: Այնուհետև ամբաստանյալներ Վահան Հակոբյանի, Սարգիս Հախանումյանի և Սարգիս Գրիգորյանի ինքնությունը ճշտվեց:
Մեղադրանքը դատարանում պաշտպանում են մեղադրողները Արամ Արամյանը և Էդգար Արսենյանը՝ վերջինս որպես մեղադրող ներգրավվեց այսօրվա դատական նիստում:
Գործով պաշտպաններ պաշտպաններ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը միջնորդեցին դատաքննության անցնելու հարցը որոշել հաջորդ դատական նիստում, քանի որ Աշտարակում մեկ այլ գործով նիստի են: Դատարանը բավարարեց միջորդությունը: Դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 14-ը:
Հիշեցնենք, որ երեք ամբաստանյալներին էլ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով:
Մանրամասները՝ տեսանյութում: