Եթե ունեք հողամաս սեփականության իրավունքով

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 57–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Սահմանված կարգով հաստատված ներտնտեսային հողաշինարարության նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Նույն օրենսգրքի 58–րդ հոդվածը ամրագրում է.

Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը չկանխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել