ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
«Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել`
1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը.
2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը.
3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար գործատուին պահանջներ ներկայացնելը.
4) սեռը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը.
5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»։