7 օր առաջնագծում

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներիհամաձայն, մարտի 20-ից 26-ն ընկածժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 13000 կրակոց:

Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքներիողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Ervand_Firyan_2 Ervand_Firyan_1 gyux_texnika_4 gyux_texnika_1 gyux_texnika

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել