Այսօր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կայացրել է հերթական արդարացման դատավճիռը՝ Արմենուհի Բաղդասարյանի գործով:
Արմենուհուն մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես իմանալով, որ իր քրոջ որդու` Վասիլ Մանուկյանին նախկինում սեփականության իրավունքով պատկանող` բնակարանը վերջինիս կողմից վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար բռնագանձվել և հանդիսացել է իրավաբանական անձ հանդիսացող «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊ ընկերության սեփականությունը, նշված իրավաբանական անձի տնօրեն` Դավիթ Աթանեսյանի կամքին հակառակ, 2015թ. օգոստոսի 20-ին ` առավոտյան, բնակվելու նպատակով, դռան փականը դիտավորությամբ կոտրելու եղանակով, ապօրինի մուտք է գործել հիշյալ ընկերության սեփականությունն հանդիսացող բնակարան և բնակվել է այնտեղ` խախտելով ընկերությանն պատկանող բնակարանի անձեռնամխելիությունը:
Մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալին պատժել տուգանքով՝ 100 հազար ՀՀ դրամի չափով:
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը վճռեց ամբաստանյալին արդարացնել և ճանաչել անպարտ: