Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն նոր որոշում է ընդունել ընդդեմ Հայաստանի Հանրապետության. «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ խախատվել են եվրակոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածները, որոնք երաշխավորում են անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու և ազատության իրավունքները:
Գործի նյութերի համաձայն՝ 2003 թվականին այս գործով գանգատաբեր անձիք զորակոչվել են հայկական բանակ՝ Մատաղիս գյուղի մոտակայքում գտնվող զորամասում անցել ծառայության:
2004 թվականին Մարտակերտում քրեական գործ է հարուցվել՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Այս գործով մեղադրյալներ են ներգրավվել նրանց ծառայակիցներ Զալյանը, Սարգսյանն ու Սերոբյանը: Գանագատաբերներն իրենց դիմումում պնդել են, որ իրավապահ մարմինների կողմից իրենց հանդեպ դաժան և անմարդկային վերաբերմունք է կիրառվել՝ սպանության վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:
2005 թվականին Զալյանին, Սարգսյանին և Սերոբյանին դատապարտվում են 15 տարվա ազատազրկման, 2006 թ-ի մայիսին վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատավճիռն ու նրանց դատապարտում ցմահ ազարազրկման: Նույն թվականի դեկտեմբերին զոհերից վճռաբեկ ատյանը բեկանում է վճիռը և նոր քննության ուղարկում: 2012թ դեկտեմբերին Զալյանը, Սարգսյանը և Սերոբյանը արդարացվում են:
ՄԻԵԴ-ի այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունը պետք է որպես բարոյական վնասի փոխահատուցում Արայիկ Զալյանին վճարի 20 հազար եվրո, իսկ մյուս երկու դիմումատուներին՝ 15 հազարական եվրո: Այսինքն՝ ընդհանուր առամամբ Հայաստանը կվճարի 50 հազար եվրո: