Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը կոչով և հորդորով է հանդես եկել

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը կոչով և հորդորով է հանդես եկել քաղաքացիներին, նա ֆեյսբուքյան հաշվում գրել է.

«Բազմիցս է նշվել նույնականացման քարտերի առավելությունները: Ներկայումս որպես հայեցակարգային մոտեցում համարվում է էլեկտրոնային քվեարկության միակ փաստաթուղթը նախատեսել նույնականացման քարտը (կրկնում եմ. այն դեռևս հայեցակարգային մոտեցում է): Կոչ եմ անում բոլորին դիմել և ստանալ նույնականացման քարտ հետագայում հնարավոր հերթերից խուսափելու համար:
Բացի այդ՝

  • նույնականացման քարը որպես անձը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ առավել դյուրին է կրելը,
  • այն ավելի դիմացկուն է, քան թղթային անձնագիրը,
  • նույնականցման քարտում ամրագրվում է հանրային ծառայությունների համարանիշը և անհրաժեշտության դիմքում ստիպված չեք լինի դիմելու և ստանալու հանրային ծառայությունների համարանիշ, որը A4 ֆորմատի թղթով է տրամադրվում, շուտ է մաշվում և պատռվում,
  • նույնականացման քարտ ունենալու դեպքում էլեկտրոնային ստորագրություն ձևավորելիս այն ավելի պաշտպանված է,
  • նույնականացման քարտ ստանալուց հետո անձը կարող է ձևավորել պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե,
  • վճարահաշվարկային տերմինալներով կումանալ և այլ վճարումներ կատարելիս նույնականացման քարտը տերմինալի համապատասխան գրպանիկում մտցնելիս անմիջապես ներբեռնվում է ձեր տվյալները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել