ԿԲ-ն ներկայացնում է ամփոփ տվյալներ

Մարտի 9-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 55,265,928 դոլար 489,75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 52,979,316 ԱՄՆ դոլար 491,42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 491,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաչառվել է 100,000 ԱՄՆ դոլար 491,73 միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,626,963 EUR 538,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,330,026 EUR 541,18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 648,784,956 ՌԴ ռուբլի 6,82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 430,243,942 ՌԴ ռուբլի 6.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Փետրվարի 29-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.7 մլն ԱՄՆ դոլար:

Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել