Այս հարցը կարգավորվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 91–րդ հոդվածով, որի համաձայն սահմանված է.
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափը որոշում են կողմերը:
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ երեխաների համար որոշվող ալիմենտի չափը չի կարող պակաս լինել նրանց համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափից: