2016 թվականի մարտի 12–ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում։
Մասնավորապես, օրենքի 7–րդ հոդվածը կլրացվի հետևյալ բովանակությամբ.
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման` […] սահմանված դրույքաչափը և […] սահմանված կարգը չեն տարածվում հաշվետու ժամանակաշրջանում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների վրա, որոնց մասով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: […] երկրորդային հումքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մինևնույն ժամանակ, նշենք, որ հարկ վճարողները շրջանառության հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` վերը սահմանված դրույքաչափերով ու կարգով: