Եթե առնչվում եք բանկերի հետ. Մարտի 1–ից ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ բանկային համակարգում

Սույն թվականի մարտի 1–ից ուժի մեջ մտավ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը։

Կատարված փոփոխություններ և լրացումների արդյունքում ամրագրվել է.

«2016 թվականի մարտի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 20-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 10 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած:

2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 15-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 7 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած:

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 10-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած:

2023 թվականի հունվարի 1-ից Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 7-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 3 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած»:

Ուշադրություն. «բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի» եզրաբանությունը նշանակում է ստորև նշված հետևյալ բացառությունները.

«Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, ավանդների հատուցման վերաբերյալ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող պահանջի և Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջև տեղեկությունների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հիմնադրամ: Հիմնադրամը բանկի դիմումը քննարկում և երեք աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին և երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկին հայտնում է իր կայացրած որոշման մասին: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը Հիմնադրամի գրության հիման վրա իրականացնում է երաշխավորված ավանդի վճարումը: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և ավանդատուի միջև տարաձայնությունների առկայության դեպքում ավանդատուն կարող է դիմել Հիմնադրամ:

Հիմնադրամի հետ տարաձայնությունների դեպքում ավանդատուն կարող է դիմել դատարան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել