ՔԿ-ն պարզում է՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են գաղտնալսել փաստաբանին

Օրեր առաջ լրատվամիջոցներով շրջանառվեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին գաղտնալսելու մասին լուրերը: Հրապարակմանը նույն օրը ընթացք է տրվել. «Նկատի ունենալով, որ այն չէր պարունակում կոնկրետ տեղեկություններ, թե որ քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախոզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներին է վերաբերվում, առաջարկվել է փաստաբանին ներկայացնել փաստական հանգամանքներ և մարտի 1-ին փաստաբանը ներկայացրել է գրավոր հաղորդում»,- այս մասին տեղեկացրին ՔԿ մամուլի ծառայությունից:

Փոխանցեցին, որ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել