Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Վլադիմիր Գասպարյանը հրամանը ստորագրել է այսօր: Դեռևս նոր նշանակման մասին տեղեկատվություն չկա: