Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել ամսի 1-ին, որոնք նախագահականի կայքում են հայտնվել այսօր:
Հրամանագրերով նախագահը Դիվանագետի օրվա առթիվ պարգևատրումներ է կատարել:
Արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, նույն մեդալով են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մկրտչյանն ու ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Դիվանագետի օրվա առթիվ, երկարամյա անբասիր գործունեության համար Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանն ու ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը նոր հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել`
Արտակ Ապիտոնյանին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արաիկ Բադալյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
Արմեն Ղևոնդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Ֆադեյ Չարչօղլյանին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`
Հրայր Կարապետյանին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
Գագիկ Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի խորհրդական
Հասմիկ Տոլմաջյանին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար: