Կալանավորվածի վրա ջո՞ւր են լցրել ու ծեծել. նախարարի պարզաբանումները

Վարդգես Գասպարին պահվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, պառկել գետնին ու խցակիցների հետ խնդիր ունեցել, այնուհետև նրան տեղափոխվել է մեկ այլ խուց:

Այսօր քննիչի որոշմամբ նրան տեղափոխել են հոգեբուժարան, փորձաքննությունն ավարտելուց հետո կվերադառնա քրեակատարողական հիմնարկ. «Վարդգես Գասպարին իր առողջական վիճակի հետ կապված ընդհանրապես որևէ բողոք չի ներկայացրել, իմ հանձնարարականով նրան մոտեցել էին բժիշկները, որոնց ասել է, որ բողոք չունի, խնդիր ունեն՝ խցակիցները»,- ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը

Պատգամավորը արձագանքելով՝ նշեց, որ Վարդգես Գասպարին լրատվամիջոցներից մեկին փոխանցել է, թե իր վրա լցրել են սառը ջուր և ծեծել. «Այդ տեղեկատվությունը, ես ևս այստեղ՝ դահլիճում եմ ստացել, նման տեղեկատվություն ես չեմ ստացել մինչ այս: Չեմ պատկերացնում, թե որ պրոցեսում է դա եղել, այդուհանդերձ, ես հետևողական կլինեմ»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել