Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նիստի ժամանակ այսօր որոշվել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին:
Նիստին նաև նշվել է, որ թեկնածուների հարցը կորոշվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 12-ի հերթական նիստի ժամանակ:
Նշենք, որ այս նիստից հետո էլ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ թեկնածուին կներկայացնի խորհրդարանին, որն էլ կլուծի նրա նշանակման հարցը: