Հանցավոր խմբի ևս մեկ անդամ ազատ արձակվեց

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի անդամներից Արման Հայրապետյանը այսօր ազատ է արձակվել: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արմանի իրավունքների պաշտպանից` փաստաբան Հերմինե Միքայելյանից:

Նրա փոխանցմամբ` նախաքննական մարմինը Արման Հայրապետյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել, ուստի ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ այս հանցավոր խումբը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Ծառայությունից հայտարարել են, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով, խմբի անդամներին բաժանվել է գաղտնի հեռախոսահամարներ: Կալանավորվել են խմբի մեկ տասնյակից ավելի անդամներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել