Զգուշացե`ք գրպանահատներից

Գրպանահատներին պայմանականորեն բաժանել ենք չորս տեսակի:

1. «Թաքնված իրերով» – այն գրպանահատներն են, ովքեր թաքնվում են երկարաթև հագուստով, թերթով, մեծ պայուսակով, թղթապանակով, ծաղկեփունջով կամ այլ իրերով: Վերջիններովս գրպանահատը ծածկում է զոհի պայուսակը կամ գրպանը և իրականացնում իր գործունեությունը: Միաժամանակ նա մնում է անշարժ՝ խոսելով այդ պահին հեռախոսով կամ այլ անձի հետ:

2. «Թաքնված ամբոխում» – այն գրպանահատներն են, ովքեր թաքնվում են մարդաշատ վայրերում: Օրինակ՝ տրասպորտում, միջոցառումների ժամանակ:

3. «Թաքնված արագությամբ» – այն գրպանահատներն են, ովքեր այնքան արագ են գործում, որ տուժողը ոչինչ չի հասկանում՝ ինչ կատարվեց: Իրենց զենքն արագությունն է:

4. «Թաքնված խմբեր» – նման գրապանահատները գործում են ոչ մենակ: Մեկը զրուցում է զոհի հետ, իսկ մյուսն իրականացնում իր հանցավոր մտադրությունը: Հնարավոր է նաև զրուցողը տիրապետի հոգեբանական հնարքների և կարողանա զոհի գիտակցությունը ժամանակավորապես անջատել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել