Հանցավոր խմբի կին անդամներից մեկն ազատ արձակվեց, երկուսը՝ ոչ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որոշել է ազատ արձակել ԱԱԾ-ի և ոստիկանությա կողմից վնասազերծված հանցավոր խմբի ենթադրյալ անդամ Նելլի Մինասյանին: Վերջինիս իրավունքների պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեզ հաղորդեց, որ կալանքի ժամկետները երկարաձգելու որոշում չի ներկայացրել նախաքննական մարմինը, ուստի դատարանը որոշել է որպես խափանման միջոց ընտրել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Մյուս կողմից երկարաձգվել է այս գործով անցնող երկու այլ կանանց՝ Ասյա Մկրտչյանի և Արինե Կաթանյանի կալանքների ժամկետները, ինչպես նաև Խաչիկ Ավետիսյանի խափանման միջոցի ժամկետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել