Սառցահարված կիսամերկ տղամարդը հոսպիտալացվել է. վիճակը ծանր է

Հունվարի 15-ին, ժամը 10.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները անձը չպարզված տղամարդուն հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առաողջական վիճակը գնահատել են ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել