Ձյան մեջ արգելափակվել է 150 ավտոմեքենա

Հունվարի 14-ին, ժամը 19.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագած-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՏԿԱԻՆ-ից:

Ըստ աղբյուրի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել է մոտ 150 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել