Պայթյուն Թուրքիայում. զոհերի թվում երեխա կա

Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող Դիարբեքիր նահանգի ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատված մեքենա է պայթեցվել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է, իսկ 39-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է BBC-ին:

Ընտ ոստիկանության հաղորդման՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող բնակելի շենքերը, որի արդյունքում մեկ կին և մեկ երեխա է մահացել: Պայթյունն իրականացնելու մեջ մեղադրվում է Քրդական ժողովրդավարական կուսակցության զինյալները, սակայն մինչ այժմ զինյալ խմբերից և ոչ մեկը իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել