Կատարվում է քննություն՝ պարզելու Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի 33-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2016 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 16:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող» վնասվածքով նշված բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Ա.Յարիբեկյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ա.Յարիբեկյանը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել վկաներ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել