Մալազիայում, բոքսիդների (հանքանյութ այլումինիում ստանալու համար) հանքարդյունաբերության ընդլայնումը թույլատրելու համար կաշառք վերցնելու մեղադրանքով չորս կառավարական պաշտոնյաներ են ձերբակալվել: Կաշառակերության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտարարել էր, որ հանքաքարի արդյունահանման բնագավառում «կոռուպցիոն տարրեր» է գտել։
Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովից տեղեկանում ենք, որ ձերբակալվել են կենտրոնական Պահանգ նահանգի հողային ռեսուրսների կառավարման գրասենյակի պաշտոնյաները, որոնք կասկածվում են չլիցենզավորված հանքարդյունահանողներից կաշառք վերցնելու մեջ՝ նրանց հարկադիր կատարման մարմինների գործողություններից զերծ պահելու դիմաց։ Գործակալությունը ավելի վաղ հայտարարել է, որ «բազմաթիվ բողոքներ է ստացել բոքսիդների անվերահսկելի արդյունահանման պատճառով շրջակա միջավայրին աղտոտման վերաբերյալ»։ Հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ «անհապաղ գործողութուններ կձեռնարկի կոռուպցիոն չարաշահումների մեջ ներգրավված անձանց դեմ»։
Մալազիայի Փահանգ նահանգում եռամսյա արգելանք է դրվել բոքսիդների արդյունահանման վրա։ Նշենք, որ այս նահանգը բոքսիդների խոշորագույն արդյունահանողն է համարվում:
Մալազիան՝ Չինաստանին բոքսիդներ մատակարարող հանդիսացող երկիրն է: 2015թ. հունվարի 15–ից, գետերի և ծովի աղտոտումը նվազեցնելու նպատակով դադարեցնելու է հանքանյութի արդյունահանումը տեղեկացրել է Մալազիայի Ազգային պաշարների և բնապահպանության նախարար Վան Ջունաիդի Ջաֆարը։ Արտահանումը կթույլատրվի միայն նավահանգիստներում կուտակված պաշարները կրճատելու նպատակով, որից հետո կառավարությունը կսահմանափակի հանքանյութը արատահանելու կարողությունները։
Հավելենք նաև, որ Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովն ավելի շատ ապացույցներ է հավաքել սույն գործի և նրանում ներգրավված անձանց ու կողմերի վերաբերյալ և չի բացառում այլ անձանց ձերբակալության հնարավորությունը։