Յուտայի քարանձավում հայտնաբերված մարմինը 2010թ․-ի անտառապահների վրա կրակող կասկածյալին է պատկանում: Ոստիկանությունը հավատացրել է, որ չորեքշաբթի օրը Յուտայի իշխանությունները հաղորդել են, որ Մովաբի մոտ գտնվող նեղ քարայրում մի ուսանողի գտած մարմնի մնացորդները պատկանում են այն մարդուն, ով 2010թ-ին կրակել է պետական արգելոցի անտառապահին։ Տեղեկացնում է FoxNews-ը։
Վարչաշրջանի շերիֆը տեղեկացրել է, որ Յուտայի դատաբժշկական հետազոտությունը հայտնել էր, որ նրանք օգտագործել էին ստոմատոլոգիական տվյալները՝ հաստատելու Լանս Լեեռոյ Առելլանոյի նույնականությունը հայտանաբերված դիակի մնացորդների հետ։ Բժշկական փորձաքննությանը դեռևս չի հաջողվել պարզել Առելլանոյի մահվան պատճառը։ Մարմնին չկան հրազենային վերքեր կամ այլ տվյալներ, որոնք կբացահայտեին նրա մահվան իրական պատճառները։ 2010թ-ի նոյեմբերի 19-ի սպանությունից հետո նրան հաջողվել էր փախչել ոստիկանության ավելի քան 100 սպաներից։
Վայթը հայտնել է, որ Յուտա Վելլի համալսարանի ուսանողներից Կալեբ Շումվեյը դեկտեմբերի 24-ին հայտնաբերել էր նրա մարմինը։ Շումվեյը կպարգևատրվի 30,000 ԱՄՆ դոլարով: Ի դեպ, հենց պարգև ստանալու հեռանակարն էլ նրան ստիպել է կրտսեր եղբոր հետ բարձրանալ Կոլորադո գետի հարևանությամբ գտնվող ժայռոտ քարանձավները։
Տարածքը, որտեղ Շումվեյը կատարում էր որոնողական աշխատանքներ, առանձնահատուկ էր ժայռաբեկորներով, քարանձավներով ու ճեղքվածքներով։ Ըստ Fox 13 Salt Lake-ի Մովաբի բնակիչը գտել է նաև պայուսակ, որի մեջ կար ատրճանակ ու ամսագիր։ Շումվեյը ասել է Tribune-ին, որ ինքը վստահ էր, որ կարող է գտնել Առելլանոյի մարմինը՝ հասկանալով, թե դա ինչքան կարևոր է Մովաբի համար։
«Այս մարդուն գտնելով շատ խնդիրներ կլուծվեին, որովհետև մենք անգամ չգիտեինք՝ նա ողջ էր, թե մեռած»,- ավելացրել է Շումվեյը։
Վայթն ասել է․ «5 տարվա ջանքերից հետո գործը փակելը մեծ թեթևություն է»։ Նա կարծում է, որ ինչ-որ կենդանի հավանաբար նրա մարմնի մնացորդներրը ավելի տեսանելի վայր է տեղափոխել՝ թույլ տալով 23-ամյա Շումվեյին գտնել դրանք։
Շումվեյն ասել է, որ ուրախ էր լսել լուրերը։ Նա նշել է, որ 5,000$ կտա կրտսեր եղբորը, իսկ մնացածը կօգտագործի կրթութուն ստանալու նպատակով։
Դեռևս հինգ տարի առաջ կատարված դեպքի ժամանակ Առելլանոյի զոհերից մեկը եղել է Յանգը. «Հինգ տարվա անորոշությունը երկար ժամանակ է»:
Ըստ իշխանությունների տեղեկատվության՝ Յանգին կրակել էին 2010թ-ին իր մեքենայի մեջ, երբ վերջինս մոտեցել էր Առելլանոյին։
«Նա ինձ կրակեց 9 անգամ: Անկեղծ ասած, ես բախտավոր եմ, որ հիմա այստեղ եմ՝ առողջ և շարժունակ»,- 2014թ-ին հայտնել է Յանգը Fox 13 Salt Lake City-ին:
Յանգն ասել է Առելլանոյին, որ ինքը ոչ ճամբարային տարածքում էր և նրան մի քանի անգամ կրակեց մեջքի ուղղությամբ այն ժամանակ, երբ փորձում էր պարզել այդ մարդու անունն ու ծննդյան օրը։
Դատախազները Առելլանոյին սպանության մեղադրանք էին ներկայացրել։
Ավելի քան 160 իրավապահներ Դեդ Հորս պետական այգու հարևանությամբ գտնվող 15 քառակուսի կիլոմետր տարածք են ուսումնասիրել։ Նրանք հայտնաբերել են հրացան, մեջքի պայուսակ և արյունոտված ու պատառոտված վերնաշապիկ։
Շումվեյի հայրը սպա էր, ով որդու մեջ սերմանել էր հետաքրքրությունն այդ գործի հանդեպ։ Շումվեյն ասել է, որ որոնման 2-րդ օրը ժայռի բերանին ինքն ու եղբայրը հայտնաբերել են մի ոսկոր և պայուսակ, որի մեջ զենք կար։
Շումվեյը մի քանի նկարներ է արել և հետո տարել սպաներին այդ տեղանքը։ Նրանք ավելի շատ կմախքային մնացորդներ, հագուստ, մեջքի պայուսակ ու զենք գտան քարանձավի խորքում։
Շումվեյն ասել է, որ այս փորձը նրա մեջ նոր միտք է հղացրել հետագայում գտնել այլ կորած մարդկանց։
«Ես իսկապես կարծում եմ, որ ինչ-որ զարմանալի բան կա մարդկանց գտնելու և ներգրավված ընտանիքներին ի վերջո հանգստություն բերելու մեջ: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կորչում է արդյունքում մի մայր է սկսում անհանգստանալ։ Այս դեպքում ընտանիքը չի հասկանում՝ արդյոք մարդասպանը նրանց հետևից է գալիս թե ոչ»:
Պատրաստեց՝ Անի Ասրյանը