Ավտովթար Վայոց Ձորում. Թուրքիայի քաղաքացու մեքենան փակել է ճանապարհը

Հունվարի 6-ին, ժամը 02.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գազալցակայանի մոտ բեռնատար է շրջվել և միակողմանի փակել ճանապարհը: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ում ԴԱՖ մակնիշի 38 BC 775 պ/հ (վարորդ՝ Թուրքիայի քաղաքացի Օ. Օ., ծնվ.1972 թ.) ավտոմեքենայի կցորդը (ընդհանուր 40 տ) թեքվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը, որը ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լուսանկարը` aravot.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել