Քուվեյթը Իրանից հետ է կանչել իր դեսպանին. պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիայում շիա քարոզչի մահապատիժը տարածաշրջանում հարաբերությունները սրվել են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի էին ենթարկել շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին և ևս 46 մարդու, որից հետո իրանցի ցուցարարները հարձակվել են Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, թալանել և հրդեհել են շենքը: Ի պատասխան այս ամենի, Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, որին հետևել են իր դաշանակիցներ Բահրեյնը, Սուդանը, այժմ նաև Քուվեյթը: ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և Թուրքիան տարածաշրջանում խաղաղության հաստատման կոչ են անում:
Ինչպես հայտնի է Սուննի Սաուդյան Արաբիան և Շիա Իրանը Մերձավոր Արևելքում իշխանության համար պայքարի հիմնական մրցակիցներն են:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը