Հանրապետության ավտոճանապարհներին դեռ կան ավտոմեքենաների արգելափակումներ

Հունվարի 4-ին ստացվել են մեծ քանակությամբ ահազանգեր Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

07.45-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա (մոտ 210 ուղևոր):

10 քաղաքացի տեղափոխվել է թիվ 57 ՀՓՋ, իսկ 34 քաղաքացի՝ թիվ 55 ՀՓՋ:

Տեղում աշխատանքները ղեկավարում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Հունվարի 5-ին, ժամը 12.00-ին հանրապետության ավտոճանապարհների ընդհանուր վիճակի, կատարված և կատարվող միջոցառումների, ինչպես նաև բնակչության նախազգուշացման աշխատանքների մասին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կներկայացնի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ ՝ Հ. Խանգելդյանը:

ՃԿԱԿ-ից ուղիղ կապ կհաստատվի Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել