Ես անմեղ եմ. կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները մեղքը չեն ընդունում

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց մեղադրող դատախազ Հայկ Հարոյանին ներկայացված բացարկի միջնորդությունը:

Դատարանն անդրադարձավ նախորդ դատական նիստերին չներկայացված փաստաբաններ Աստղիկ Ղազարյանի և Շահբազյանը այս գործում ներգրավված լինելու հարցը: Դատական նիստերին երեք անգամ բացակայելու հիմքով պետք է քննվի նրանց վարույթից հեռացնելու հարցը:

Մովսես Ազարյանին պաշտպանությունը ստանձնած Աստղիկ Ղազարյանը հեռացվեց վարույթից, քանի որ Մովսեսը դատարանին հայտնեց, որ հրաժարվում է նրա ծառայություններից: Իսկ Ա. Շահբազյանը չհեռացվեց, քանի որ նրա վստահորդ Վարազդատ Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանությունը կիրականացնեն երկու փաստաբաններն էլ՝ այս նիստում գործին ներգրավված Հովհաննես Սարգսյանը և Աշոտ Սաֆարյանը:

Պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը միջոնդրեց դատակոչված վկաների շարուքում ներառել նաև վկաներ Դավիթ Դավթյանին և Արթուր Զարաֆյանին, քանի որ նրանց հարցաքննությամբ հնարավոր կլինի պարզել, թե արդյո՞ք իր պաշտպանյալ Մովսես Ազարյանը ծեծել է Տիգրան Մանասերյանին: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը:

Ի դեպ, այս մասով դատախազը հայտնեց, որ այս դրվագով քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Դատարանը ներկայացրեց ամբաստանյալների և տուժողի իրավահաջորդի իրավունքներն ու պարտականությունները դատավարության ժամանակ: Մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածը, որից հետո դատարանը ամբաստանյալներից հարցրեց նրանց դիրքորոշումը՝ իրենց մեղասգրված արարքների վերաբերյալ:

Գնել Թևոսյանը հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրված և որևէ հոդվածով: Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը, Վարազդատ Սաֆարյանը  նույնպես հայտարարեցին, որ իրենց մեղավոր չի ճանաչում: Իսկ Վաչե Սահակյանն իրեն մեղավոր չճանաչեց իրեն սպանության դրվագով, սակայն մյուս երկու դրվագներով՝ խմբով այլ անձի ծեծի ենթարկելու մասով իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն. նա հայտնեց, որ արարքը կատարվել է ոչ թե խմբի, այլ միայն իր կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել