Արարատում ոստիկանների հետ քննարկվել է համակարգի կոռուպցիոն երևույթները

Արարատի բնապահպանական տեղեկատվական «Օրհուս» կենտրոնում դեկտեմբերի 17-ին կայացավ հանդիպում քննարկում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի և Արարատի մարզի ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Քննարկման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Արարատի մարզի ռեգիոնալ համակարգող Տիգրան Մաթևոսյանը: Արարատի ոստիկանական բաժանմունքի պետ Գագիկ Հակոբյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ոստիկանության կողմից կատարված և կատարվող բարեփոխումները՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասով: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ  ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Շավարշ Արամյանը, ով ներկայացրեց ՃՈ ոլորտում կատարված աշխատանքները:

Մասնակիցներից Արարատի 2-րդ դպրոցի տնօրեն Զ. Հովհաննիսյանը առաջարկեց ոստիկանության ներկայացուցիչներին առավել ուշադրություն դարձնել անչափահասներին և ավելի հաճախ հանդիպում-քննարկումներ կազմակերպել նրանց հետ:

«Միասին» ՀԿ նախագահ Տիգրան Շիրինյանը  հետաքրքրվեց, թե արդյո՞ք հաշմանդամություն ունեցող և սայլակներից օգտվող անձիք կունենան հնարավորություն ազատորեն օգտվել համապատասխան ծառայություններից ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժանմունքներում:

Արարատի ոստիկանապետը կարևորեց քննարկումը՝ հույս հայտնելով, որ ՔՀԿ-Ոստիկանություն համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի վեր հանել կոռուպցիոն երևույթները  ոստիկանության ոլորտում՝    քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով ու  փոփոխություններով հասնել ցանկալի և դրական արդյունքի:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ