Վարորդը դատարանի միջոցով վիճարկում է արագաչափով ստացված տուգանքի որոշումը:
Այս տարվա օգոստոսի 11-ին վարորդ Վ.Ա.-ն տուգանվել է արագությունը գերազանցելու համար, ենթադրյալ իրավախախտումն արձանագրվել է Դիլիջանի թունել մտնելիս:
ՃՈ-ի կողմից կազմված որոշումը տասնօրյա ժամկետում չի բողոքարկվել օբյեկտիվ պատճառներով: Այսօր վարչական դատարանում դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ այսօր գործով նախնական դատական նիստը: ՃՈ ներկայացուցիչը չէր մասնակցում նիստին, թեև պատշաճ կարգով ծանուցվել էր:
Դատարանում հայցվորի ներկայացուցիչն էր փաստաբան Լուսինե Մկրտչյանը: Նա ասաց, որ տուգանքի ոչ իրավաչափության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ենթադրյալ իրավախախտումը կատարվել է այլ անձի կողմից: Նշյալ օրը վարորդը եղել է աշխատանքի և նրա մեքենան վարել է ամուսինը:
Փաստաբանը միջնորդեց հաջորդ դատական նիստին հրավիրել հայցվորի ամուսնուն, դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց: