Պաշտպանության նախարարի կնոջ Ռուզաննա Խաչատրյանի հայցն՝ ընդդեմ օրաթերթի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Սիմոնյանի այսօր բավարարվեց մասնակիորեն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը այսօր հրապարակեց վճիռը:
Ըստ որի՝ օրաթերթը պետք է հերքի նյութի վիճահարույց հատվածը:
Հիշեցնենք, որ օրաթերթի և լրագրող Սյուզաննա Սիմոնյանի դեմ հայց էր ներկայացվել այն բանի համար, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, իրավունքը խախտող փաստացի անճշտություններ է հրապարակել:
Իրավաբան.net