Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասնակցության նախնական արդյունքները, որոնց համաձայն, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1,296,368 քաղաքացիներ, կամ ընտրողների` 50.51 տոկոսը:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեին 2,566,730 քաղաքացիներ:
Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ-ի կողմից հրապարակած քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը.
Մարզի անվանումը | Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը (նախնական) | Քվեարկութան մասնակիցների թիվը (նախնական) | %-ը |
Երևան | 845,885 | 388,506 | 45.93 |
Արագածոտն | 115,383 | 61,451 | 53.26 |
Արարատ | 217,789 | 144,452 | 66.33 |
Արմավիր | 229,554 | 127,701 | 55.63 |
Գեղարքունիք | 187,876 | 98,993 | 52.69 |
Լոռի | 238,048 | 110,054 | 46.23 |
Կոտայք | 235,549 | 123,044 | 52.24 |
Շիրակ | 230,562 | 95,171 | 41.28 |
Սյունիք | 109,448 | 66,786 | 61.02 |
Վայոց ձոր | 47,149 | 27,327 | 57.96 |
Տավուշ | 109,487 | 52,883 | 48.3 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 2,566,730 | 1,296,368 | 50.51 |