Լոռիում քննարկվել են բնապահպանության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը

2015 թվականի դեկտեմբերի 03-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խումբը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում  կազմակերպեցին կլոր սեղան-քննարկում «Լոռու մարզի բնապահպանության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և դրա նկատմամբ հասարակական վերահսկողությունը» թեմայով:

Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, փաստաբանական գրասենյակներից և իրավաբան ուսանողներ: Քննարկման ընթացքում ներկայացվեցին ոլորտին վերաբերվող զեկույցներ, քննարկվեցին ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, օրենսդրական բացերը, Արջուտի ոսկու հանքի շահագործման խնդիրը:

Ներկաները նաև քննարկեցին Լոռու մարզում առկա բնապահպանական խնդիրների լուծման գործում հասարակական ներգործության հնարավոր եղանակները, ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ հետագա քայլերի իրականացման վերաբերյալ:

DSC03417 DSC03419 DSC03422

Իրավաբան.net

 

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ