Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր պետք է շարունակվեր դատավարությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Դատական նիստը սկսվեց շուրջ տասնհինգ րոպե ուշացումով: Դատարան չէին ներկայացել ամբաստնյալների պաշտպաններից Հովիկ Արսենյանն ու Ազատ Շահբազյանը, տուժողի ներկայացուցիչ, Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը:
Մյուս դատական նիստին կքննարկվի փաստաբաններ Հովիկ Արսենյանի և Ազատ Շահբազյանի հանդեպ դատական սանկցիա կիրառելու հարցը` նիստին բացակա լինելու հարգելի կամ ոչ հարգելի պատճառները պարզելուց հետո:
Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանը, թեև ծանուցված է եղել: Նա ներկա չի եղել նաև նախորդ դատական նիստին: Չներկայանալու պատճառների մասին դատարանը որևէ տեղեկություն չուներ:
Այսօր դատարան էին եկել նաև գործով անցնող շուրջ քսանից ավելի վկաները, ովքեր զինծառայողներ են:
Գործով նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստից հետո դատարանին դիմում է եղել այն մասին, որ ամբաստանյալների հարազատները սպառնացել են տուժողի հարազատների անվտանգությանը: Սակայն տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը հայտնեց, թե տեղյակ չէ այդ դիմումից, կպարզի և որոշակի դիրքորոշում կհայտնի դրա վերաբերյալ:
Կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշմամբ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեցբդեկտեմբերի տասին: