Շիրակի մարզում քննարկել են կոռուպցիայի նվազեցման մեխանիզմները

2015թ.-ի նոյեմբերի 25-ին ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի Գյումրու գրասենյակում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ների խմբի կողմից անցկացվեց «Շիրակի մարզում կոռուպցիոն դրսևորումները առօրյայում ու ինչպե՞ս պայքարել դրանց դեմ» թեմայով հակակոռուպցիոն քննարկումը:

Քննարկման ընթացքում ՔՀԿ-ները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, որոնք առավել հաճախ են հանդիպում Շիրակի մարզում: Առանձնացնելով «վերևների» ու «ներքևների» կոռուպցիոն դրսևորումները՝ քննարկման ընթացքում ևս մեկ անգամ նշվեց, որ նվազեցնելու միակ ու հնարավոր ուղին կարող է հանդիսանալ ուժեղ ու հզոր քաղաքական կամքն ու անհանդուրժողականության դրսևորումը: Որպես նախատիպ ներկայացվեցին հարևան, եվրոպական ու ասիական մի շարք երկրների հաջողված փորձը:

Նկատի ունենալով, որ հանդիպմանը նաև ներկա էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ՝ նշվեց, որ օրենսդրության կիրառման նկատմամբ հետևողականությունը կհանդիսանա բացահայտումների հիմնական բանալին:

DSC07873 DSC07872 DSC07874

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ