ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 20-ին նոր հրաման է ստորագրել՝ Քրիստինե Գրիգորյանին նշանակելով ՀՀ ԱՆ Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետի պաշտոնին:
Քրիստինե Գրիգորյանը մասնագիտությամբ իրավաբան է, մինչ այս նա աշխատել է ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովի աջակցության ծրագրում՝ որպես թիմի ղեկավար, նախկինում՝ 2012-2014թթ. եղել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական: