230 հազար դոլար՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար

Սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարությունն ու Հանրայաին ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պայմանագիր են կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲ ընկերության հետ՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական, աուդիտորական ծառայությունների մատուցման համար:

Պայմանագրի ընդհանուր արժեքը 230 հազար դոլար է կամ 110 միլիոն 13 հազար դրամ, սակայն վճարվել է 39 միլիոն 200 հազար դրամը: Պայմանագրի կատարման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 6-ն է, հետևաբար՝ պետությունը մինչև այդ կվճարի ծառայությունների ամբողջական գինը: New Picture (92)

Նշենք, որ ավելի վաղ, Իրավաբան.netհայտնել էր, որ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲ ընկերության կողմից աուդիտորական ուսումնասիրությունների առաջին փուլն ավարտվել է:

Գնման իրավական հիմնավորումը կառավարության օգոստոսի 13-ի 922-Ն որոշումն է, որի հավելվածից տեղեկանում ենք, որ աուդիտորական ծառայությունների վերաբերյալ բացի այս ընկերությունը, գնային առաջարկ է ներկայացրել նաև «Մաքենզի ընդ Քոմպանի» ընկերությունը՝ աուդիտորական 3 փուլից բաղկացած ծառայությունների համար՝ 900 000 եվրո՝ շուրջ 480 միլիոն դրամ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ