ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է ՀՀ կառավարության և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի շրջանակներում կատարված ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները:
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանում սահմանված Էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրն է ողջ ԱՊՀ երկրներում, օրինակ հարևան Վրաստանի համեմատությամբ՝ կրկնակի թանկ է: Եվ թանկ սակագինը, ըստ այս ուսումնասիրության, պատճառաբանվում է նրանով, որ թեև էլեկտրաէներգիայի շուրջ 70%-ը արտադրվում է հիդրո և ատոմային կայաններում, սակայն «Հրազդանի» ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան բավականին թանկ է և հենց այս կայանն էլ որոշիչ դեր է ունենում:
Նշվում է նաև, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա արտադրող կայաններին 23 մլրդ դրամի պարտք ունի, և եթե պետությունը փոխհատուցեր այդ պարտքերի 1/3-րդ մասը, ապա դա թույլ կտար սակագինը պահել 33,9 դրամ/կՎտժ մակարդակում: Սակայն այդ դեպքում էլ Հայաստանի էներգահամակարգը կկանգներ ֆինանսական ճգնաժամի եզրին և դրա հետևանքով 2015 թվականի վերջին ՀԷՑ-ը ստիպված կլիներ դեֆոլտ հայտարարել:
«Կատարված վերլուծության արդյունքում մենք եզրահանգեցինք, որ ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագրի բաշխումը երկու սակագնային տարիների միջև, Հրազդան-5»-ի նոր բլոկի բեռնավորման հետ մեկտեղ, թույլ կտա պահպանել վերջնական սակագինը ընթացիկ մակարդակում: Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պայմանական հաշվարկը հաշվի չի առնում հնարավոր այլ ռիսկերը, որոնք ի վիճակի են ազդել սակագնի դինամիկայի վրա թե՛
աճման, և թե՛ նվազման ուղղությամբ»,- նշվում է ուսումնասիրությունում:
աճման, և թե՛ նվազման ուղղությամբ»,- նշվում է ուսումնասիրությունում:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: