Առաջարկվում է ակտիվացնել հակակոռուպցիոն պայքարը կրթության ոլորտում

Նոյեմբերի 20-ին   ՀԵԻԱ   Գեղարքունիքի  մարզային   մասնաճյուղում  կայացավ «Կոռուպցիոն ռիսկերը  կրթության  ոլորտում»  հերթական հակակոռուպցիոն  միջոցառումը` մարզի  ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, իրավաբանների և իրավապաշտպանների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի ռեգիոնալ փորձագետ Նելլի  Հայրապետյանը, անդրադառնալով այս ոլորտում մարզում առկա հիմնախնդիրներին` մասնավորապես, դրամահավաքությանը դպրոցներում,  բուհերում   ուսանողների ուսման վարձի չափերի անհամապատասխանությունը  նրանց  ընտանեկան բյուջեին, ուսուցիչներին տրվող տրանսպորտային ծախսերի  անհասանելիությունը   և  այլն:

«Ծխանի  ծուխ» ՀԿ-ի նախագահ   ՔՀԿ-ների    հակակոռուպցիոն  կոալիցիայի     Գեղարքունիքի    մարզի     խմբի անդամ  Անուշ  Շահինյանը  կարևորեց հասարակական վերահսկողությունը  այս  ոլորտում:  Նա  շեշտեց, որ  հանրային  վերահսկողությունը   պետք  է  իրականացնել  հատկապես   ուսուցիչների  և  տնօրենների  համար  երեք  տարին մեկ  սահմանվող   հանձնաժողովներում, որտեղ  կոռուպցիոն  ռիսկը  առկա  է:

Բուհերում  պետք  է  փոխվի  ուսանողների  կրթություն  ստանալու  մոտիվացիան, ուսանողների մի  զգալի  մասը պետք  է  գիտակցի, որ  ուսումնական  քննությունները  հանձնում են  գիտելիքների  ձեռք  բերման  նպատակով,  ոչ թե  այընտրանքային  տարբեր  ճանապարհներով:

«Բարեկամություն  ազգերի  փոքրամասնություն» ՀԿ-ի  նախագահ    Սիրանուշ  Մանուկյանն  անդրադարձավ  գրքերի  շրջանառության  հետ  կապված  կոռուպցիոն  ռիսկերին:

Ընդհանուր քննարկումների արդյունքում մասնակիցների կողմից  արվեցին առաջարկություններ:

Ըստ նրանց` հարկավոր է իրականացնել  դպրոցներում մոնիտորինգներ`  աշակերտների  և  ուսուցիչների  շրջանակներում`  դրամահավաքության հետ  կապված ու վերանայել  բուհական համակարգում  ուսանողների  ուսման  վարձերի  չափերը: Վերջում  մասնակիցները  գոհունակություն  հայտնեցին  միջոցառման  կազմակերպիչներից:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ