Ինչպե՞ս կանգառ կատարել օրենքով արգելված վայրում և չտուգանվել

ՀՀ կառավարության թիվ 955–Ն որոշման համաձայն սահմանված է.

Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`

կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.

Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:

Ինչպես նաև, վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից:

Վերը նշված վավերապայմանները պահպանելիս վարորդը չի տուգանվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել