49-ամյա Արմեն Դանիելյանը մեղադրվում է կեղծ գրառումներ կատարելու համար: Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Դանիելյանը եղել է կառավարությանն առնընթեր պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ 1-ին բաժնիավագ օպերլիազոր: Եվ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի` 2012թ., մարտի 6-ի հանձնարարագրի պահանջները և ստուգման հանձնարարագիրի կատարումն օրինական ցույց տալու համար 2012 թվականի մարտի 30-ի արձանագրությունը կազմելիս կեղծ գրառումներ է կատարել՝ դրանով կատարել պաշտոնեական կեղծիք:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է տորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: